Հրատապ թեմա Հայաստանում
2022 թ. քաղցկեղի 10.000 նոր դեպք կգրանցվի Հայաստանում

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Հենց այս առիթով մամուլի ասուլիս էր հրավիրել Ազգային ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Հայրապետ Գալստյանը:
«Համաձայն ԱՀԿ վերջին տվյալների, 2020 թվականին կանխատեսվում է ուռուցքային հիվանդությունների 20 մլն նոր դեպք: Իսկ Հայաստանում, ըստ մեր հաշվարկների, կարձանագրվի մոտ 10.000 նոր հիվանդ»,- ասաց Ազգային ուուցքաբանական կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Բանախոսը վստահեցնում է, որ այս թիվը խուճապի առիթ չէ: Չարորակ ուռուցքն անգամ դատավճիռ չէ, այն բուժման ենթակա է: Սակայն ավանդական, պապենական մեթոդներին բժիշկը խորհուրդ է տալիս չդիմել, քանի որ տարբեր գիտականորեն ոչ հաստատված մեթոդները` սիսեռաբուժություն, միզաբուժություն, կաթնաշոռաբուժություն և այլն, շուտով կարգելվեն ԱՀԿ կողմից պաշտոնապես:
«Հայաստանում տղամարդկանց շրջանում գերակշռում է թոքերի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում առաջատար է կրծքագեղձի քաղցկեղը: Իսկ 10 տարի անց ավելի հաճախ կհանդիպեն նաև միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղը»,- հավելեց Հայրապետ Գալստյանը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին համալրվել է մի քանի ախտորոշիչ և բուժական ժամանակակից նոր սարքավորումներով: Կենտրոնում իրականացվում են բոլոր օրգանների բավական բարդ վիրահատություններ: «2013թ. կենտրոնում կատարվել է 3.466 վիրահատություն, քիմիաթերապիա է ստացել 4.713 հիվանդ, իսկ ճառագայթային բուժում անցել է 1.112-ը: Քիմիաթերապիան ներկայումս կատարվում է միջազգային չափորոշիչներով և նոր սերնդի քիմիապրեպարատներով»,- փաստեց Հայրապետ Գալստյանը: Իր խոսքին ավելացրեց նաև, որ կենտրոնը կարող է կիրառել նորագույն մեթոդներ, սակայն դրանք այնքան թանկ են, որ ո՛չ պետությունն է ի վիճակի տրամադրել, հաճախ՝ ո՛չ էլ հիվանդը: Օրինակ, քիմիապրեպարատի մեկ ներարկումը կարող է արժենալ 3000 եվրոյից ավելին: Հայրապետ Գալստյանը վստահեցնում է, որ պետությունը շարունակում է մասնակիորեն ֆինանսավորել հիվանդներին, սակայն ամբողջովին իր վրա վերցնել թանկարժեք բուժումը, ի վիճակի չէ:
«Քաղցկեղի կանխարգելման գլխավոր նախապայմանն առողջ ապրելակերպն է: Պետք է սահմանափակել խմիչքը, ուշադրություն դարձնել սննդի ռեժիմին, խուսափել ապխտած կերակրից և ճարպերից, ֆիզիկական ակտիվություն ապահովել»,- ասում է Հայրապետ Գալստյանը:
Ի դեպ, հանրապետության գլխավոր ուռուցքաբանը կարևորեց նաև Ազգային ուռուցքաբանական կենտրոնի վերանորոգման հարցը: Չնայած բանախոսը խուսափեց որակումներ տալուն, բայց շենքն իսկապես անմխիթար վիճակում է, քանի որ 1980թ. շահագործման հանձնելուց հետո այն չի նորոգվել: Հայրապետ Գալստյանի խոսքով վերջին փաստը բոլորովին չի ազդում բուժման սպասարկման որակի վրա և այդ մասին է վկայում այն, որ այսօր կենտրոնի հսկողության տակ գտնվող ավելի քան 35.000 հիվանդներից շուրջ 20 հազարի մոտ բուժումից անցել է 5 և ավելի տարի, և նրանք համարվում են գործնականում առողջ մարդիկ:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն